Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45 էսպես էկան հավաքեցին
Գեղի քյասիր-քյուսուբ խալխին,
Ռեսի տղին ձեռ չտվին —
Միկուն վերի ծաղի՞կ էր խի...
Բա գզիրանց թաղի Համբո՞ն,
50 Բա Մելիքանց Սե՞թը մեկ Էլ...
Դե ով ուներ ծանոթ ու փող —
Սիպտակ բլեթ էր նրան էկել...

IV



Գեղի ծերին հերը կեցած՝
Ճանապարհ էր դնում տղին,
55 Սրտին հազար կրակ ու ցավ,
Սրտին հազար աղ ու լեղի։
Ու Սաքոյի վզովն ընկած
Մղկտում էր պառավ նանին
Ու անիծում վիշապ ու չար
60 էդ նեմեցին ու գերմանին։
Ի՞նչ իմանար նանը պառավ,
Որ մեզ չունի գերմանն էդտեղ,
Որ հարուստն է խեղդում իրան
Ու էն խալխին՝ իրա պես խեղճ։

V



65 Ի՞նչ իմանար պառավ նանին,
Որ թե՛ գերման, թե հայ, թե ռուս
Ունևորն է իր թշնամին,
Ու հենց իրանց՝ ռեսը տռուզ։
Որ դրանք են կռիվ քցել,
70 Խալխին հանել իրարու դեմ,


179