Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ իրարու արուն ծծեն —
Իրանք վրեն նստեն — ուտեն։
Որ գերմանու խեղճն էլ հիմի
էդպես գրկած իրա նանին՝
75 Լաց է ըլում աղի-աղի,
Որ զրկում են իրան բանից:

VI



Մնաս բարով ասավ Սաքոն
Իրա պառավ ծնողներին։
Մտիկ տվեց աչքի տակով
80 Վերջին անգամ իրանց գեղին։
Տեսավ էնտեղ գեղամիջին
Միկուն նստած կապուտ մի ձի,
Ուրախ-ուրախ, թամքին խուրջին՝
Արտն է գնում հրեն հնձի...
85 Ու ետևից տեսավ ռեսին
Չուխեն հագին, տեսքը գոռոզ.
Հրաման էր տալիս տղին,
Հետն էլ ցնցում փորը տռուզ։

VII



էսպես Սաքոն տխուր մի օր
90 Կռիվ գնաց գերմանու դեմ,
Գեղում մնաց հերն հալիվոր,
Պառավ նանին մնաց անտեր։
Էստեղ հարուստ ռեսը էկավ,
Բռնեց չախից Սաքոյի հոր՝
95 Դու էլ մի խեղճ մարդ ես, ասավ„
Տղեդ սալդաթ, դու հալիվոր։

180