Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կռացել է սուլթան Ֆաթին,
Խաթախել է ձեռքը արյան մեջ —
20 Ու խփե՛լ է մարմարե պատին՝
Տե՛ս։—

Մնացել է հետքը ձեռքի
Եվ ահա —
Դարե՜ր, դարե՜ր —
25 Հեծում է — ամբողջ մի երկիր,
Եվ ոչ թե լոկ մի պատ մարմարե։

Անցել են այն օրից դարեր,
Բայց դեռ հետքը սուլթանի ձեռքի
Մնացել է պատին այս քարե —
30 Ու մռայլ ճակատին երկրի...

II



Դու ապրո՜ւմ ես դեռ, սոզթան Ֆաթի՛հ։
Ես տեսնում եմ հետքը ձեռքիդ
Ու ո՛չ թե այս մեռած պատին,
Այլ դեղին, որը ճակատին,
35 Այս մռայլ, այս անտեր երկրի։

Դու մեռել ես, սուլթան Ֆաթի՛հ։
Բայց դարե՜ր շարունակ,
Մինչև օրըս
Կենդանի՛ է, սերած քո կաթից —
40 Քո դաժան,
Ժանտ թոռանթոռը։

Նստել է այսօր էլ նա այստեղ,
Այս սունկի պես ուռած Ստամբոլում,