Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմացի՛ր,
150 Շրշում են շորերը,
Կոշիկները․․․

Համաձա՞յն եք․․․

— Անշուշտ․․․

— Հիմա ձեր․․․

155 — Շրթունքները․․․

— Փաշա՞․․․

— Կմաշե՞ն․․․

— Ուզում եք հիսո՞ւն․․․

— Չէ, շա՛տ․․․

160 — 0 ձեր ձայնը․․․

Ձեր կոնքը․․․

— Ձեր կաշին

— Փաշա՛...

Պարում է փաշան։ Հեշտավետ
165 Ջազբանդը քանդում է հոգին։
Ուզում է.
Բայց ինչո՞ւ շտապել․․․
Այնքան շա՞տ են.
Դեռ փաշան —
170

կջոկի՛։

Իսկ փաշի կողքին — էֆենդին։

Ապա սիրը,
Մուսյոն.
Ու սինյորը․․․
175 Այստեղ կա թե՛ չին, թե՛ հնդիկ,
էֆենդին միայն — գուցե նոր է։