Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկը թե պար հիմա և ինձ այստեղ տեսներ՝
110 Դժվա՛ր թե դեմքս նա ձեր դեմքերից զատեր։

Իհարկե, թշնամին թե գար՝
Պիտի կարծեր, թե դեմքս
Ձեր դեմքերի՛ց է՝
Գնդակո՛վ այս պատին քանդակած։

115 Ձեր մսի՛ց եմ ես էլ, ընկերնե՛ր,
Իմ մե՛ջ է մարմնացել ձեր աճյունը։
Նայում եմ ես փորած ձեր դեմքերին ահա —
Եվ մեկ֊մեկ ճանաչում եմ։

Հարկավոր էր երկա՜ր դեգերել
120 Եվ հազար ճամփաներ մաշել,
Որ գայի, կանգնեի ձեր դեմ,
Որ հասնեի այստեղ —
Պեր-Լաշեզ։
Բայց չտեսած դեռ ձեզ —
125 Ես ձեզ գիտեի։
Եղել եք դուք ընկեր
Թե՛ երգիս, թե՛ ինձ։
Կարծես տեսել էի
Ձեզ երազո՛ւմ ես։
130 Օ, վաղուց զգացե՛լ եմ ես էլ
Ձեր վերջին հուզումը։

Ինչքա՜ն անգամ ես է՛լ,
Ձեր վերջին ջերմը ճակատիս՝
Սարսափած կեցել եմ՝
135 Հպված մի պատի։