Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ առաջին անգամ
335 Զնգաց
Հոկտեմբերի հի՛մնը։
Եվ առաջին այդ մեր
Մարտիկներից բացի —
Պառկած են այնտեղ ընկերներ,
340 Վիթխարի, արի ընկերներ,
Որ պայքարի համար մեր վեհ
Քառուղիներ բացին։

Սակայն բոլո՛ր այդ վեհ շիրիմների կողքին
Կա առաջի՛նը, մե՛ծը։
345 Այդ բոլորի կողքին— այն մեծագո՛ւյնը կա։
Կանգնած է նա այնտեղ, իբր անհաղթ փառքի
Մի վիթխարի վկա։
Պառկած է այնտեղ — Լենինը.․.
Մեր կարմիր Ղեկավարը —
350 Լսո՞ւմ եք․․․
Այդպիսի ղեկավար — չկա,
Ու չի՛ եղել երբեք —
Ո՛չ երեկ,
Ո՛չ առաջ,
355 Ո՛չ հնո՛ւմը։

Լենինը —
Ուղեղն էր մեր դասի.
Մեր դասի հոգի՛ն էր։
նրա ամե՛ն մասում
360 Հոսում էր մեր դասի արյունը։
Նրա մկա՛նն ամեն,
Ամեն բջիջը մի —
Դասակարգի համար եռում էր, պայքարում էր։