Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ամեհի այդ քաղաքներում,
Օծված ցնորքով ու վաստակով՝
Նա ամբոխներ էր տեսել հլու
Եվ տերերճ շռայլ ու հաստափոր։
Կյանքում տեսել էր նա լոկ տերեր
Եվ բազմություններ կամակատար,
Որ ընդունակ են կյանքը կրել,
Ինչպես օրենք մի հավերժական։
Եվ նա ատել էր այդ տերերին,
Ոայց ավելի' այդ թաբունները,
նրանց, ում կյանքը անիծել է
Եվ դարձրել է ճորտ ու դերի։
եվ նա ասում էր,— Երկրի վրա
Գազա ն է, գա՛յլ է մարդը մարդուն։
Կյանքի օրենքն է հավերժական,
Որ մեկը լաթ է, մեկը' արդուկ։ —
Եվ նա ասում էր՝ նույնն է մարդը
Եվ միշտ էլ նույնը կմնա,
Մինչև ցնդի այս ակնթարթը,
Որ ընթանում է դեպի մահ։
Ամբողջ կյանքում նա ու աշխարհում
Միայն այս բանն էր հասկացել —
Եվ պատրանքին այս, ստին հլու՝
Նա երագել էր ու լացել։


IV




Եվ թափառում էր նա, որբ ու ծեր,
թաղարներում այդ բազմ՛աժխոր,
Որ ողողված են երկաթաշեն
Գործարանների թանձր ծխովր։