Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ցնորքը, բախտը բուրյան,
200 Որ երազում էր նրա հոգին.
Թեկուզ այս կյանքը մթին էր «քիչ»,
Բայց․․․ «հարազատ էր ու նայիրյան»։
Այս կյանքը փառք էր թվում նրան,
Անհուն դրախտ մի՝ հուշով նախշուն։
205 Եվ ա՛յս էր, ա՛յս էր, ա՛յս էր, որ նա
Չնաշխարհիկ մի բախտ էր հաշվում...

VI


...Ես պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ի՜նչ է հիմա դառնում
Եվ ի՜նչ ուժեր են հիմա հառնում
210 Իր երազած այն աշխարհի դե՛մ,
Ես պատմում էի այգը մեր մեծ
Եվ առավոտը մեր իրական
Եվ այն, որ սիրտս թինդով երգեց,
Եվ այն, որ նոր է ու պիտի գա։
215 Ես ասում էի.— երկրում հեռու,
Ուր մեր աշխարհն է սովետական,
Հիմա ելնում է ուրի՜շ մի կյանք
Եվ ա՛յլ պայքար է հիմա եռում։
Որ այն, ինչ մութ էր, հնին անտես,
220 Որ խորշերում Էր ներսում, միգում —
Հիմա գառել է հրե մի գունդ
Եվ բորբոքում է կյանքը այնտեղ։
Որ ոնց գարնանը հեղեղը գա
Եվ կապանքները ձմռան քանդե —
225 Այդպես մրրիկը այն հեռակա
Խուլ աշխարհում մեր արձագանքեց։
Ինչպես հանքում հին, երբ վերևի
Շերտերը ծուխ են արդեն դառնում —