Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

45 Գնում են դեպի էնզելի,
Գնում էին դեպի Իրան,
Տանում են երկրից Լենինի
Մի հեղուկ ալ֊հուրհուրան։
Նայում են նրանք նավերին
50 Եվ իրենց շրթերով անբառ.
Անսահման խինդր դեմքերին՝
Շշնջում են,— Բարի՜ ճամփա...

IV


Տեսնում են ապա հեռևում
Եվ ուրիշ նավեր նրանք.
55 Մշուշում նրանց երևում,
Արևում են ափեր հուրհուրան։
Տեսնում են նավեր ծանրակող,
Որ ջրերր խորունկ արխած՝
Գնում են դեպի Կրասնովոդսկ,
60 Գնում են դեպի Հաշտարխան...
Նայում են կարոտով անդուլ
Այդ հեռու ափերին նրանք.
Մի երգ է այնտեղից թնդում,
Խնդալով ողջունում նրանց։
65 Դաշտերում անբեր ու ամա
Տեսնում են հազար նվաճում.
Երկաթե անտառի նման
Սերունդներ են ելնում ու աճում
Հասնում են նրանց ականջին
70 Վիթխարի մուրճերի ձայներ.
Շչակնե՛ր են թնդալով կանչում,
Աշխատանքն է հնչում ալնտեղ։