Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ,—
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.
Հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում,
275 Իսկ գյուղը դիակ էր կարծես՝ կապված իր ձիու

ասպանդակից։

Ուղեղում մշուշ էր — կարմիր, ալ, արյունարբու,
Ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր,

որպես վերք.

Հետո հարբեց Շավարշը. գայլը արյունով է
հարբում,
Իսկ Շավարշը — մի գայլ էր, որ կորցրել էր մի էգ —
280 Մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի...

. ․ . . .Շավարշը

Բռունցքը խփեց սեղանին. խմեց, և երբ
Սրբեց բեղերը բռունցքով — հիշեց իր ձիու բաշը,
Իսկ Ղաչաղը երգում էր դեռ։


II



285 Արդեն փողոցում ցրվում էր խավարը,
Մոտենում էր առավոտը, պղտոր բացվում,—
Իսկ խմբապետ Շավարշր
Դեռ խմում էր, խմում էր ու մուժով լցվում։
Տղերքն հարբել էին։— Թաթիկը՝
290 Սիրեկանի նման գրկած Հարոյին՝
Համբուրում էր նրան հարյուրապատիկ —
Իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին։
Շավարշը մտածում էր։— Մտքերի թելը,
Որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից՝
295 Թողնելով հիշողության, անցյալի ելը՝
Դրոյի շուրջը ոլորվեց կրկին։
Արդեն բացվում էր առավոտը.— արդեն