40
Նա կանգնած է հաստատ: Կուրծքը բաց,
Դեմքը քամուն տված, հայացքն հեռուն`
Նա նայում է պայծառ, ինչպես լուսաբացը
Իր հայրենի, հանդուգն իր լեռներում։
Նա կանգնած է անպարտ:— Իր բրոնզաձույլ սրտով 45
Նա լսում է տրոփը սրտերի բյուր,—
Նա տեսնում է իր դեմ` իր նման
Բրոնզադեմ պատանիների երթը —
Այստեղ, իր շուրջը — և ամենո՛ւր։—
Նրա բանակը մե՜ծ է։— Վրաստանից մինչև 50
Ավղանստան, մինչ Հնդկաստան ու Ճավա՛,
Մինչև Հոնգ — Կոնգ, մինչև Աշխարհը նոր —
Օ, ամենո՛ւր, ուր կա աշխատանքի բանակ`
Պայքարի է ելնում ամենուրեք անահ
Նրա բանակն ահա երկաթակուռ։—
55
Այս չէ՞ պատճառն արդյոք, որ երգում է բրոնզը,
Որ գնդում է բրոնզը, որպես քայլերգ,—
Այս զնգոցի ռիթմով պայքարներում գալիք
Միլիոնավոր բրոնզյա պատանինե՛ր պիտի
Դեպի գրոհ քայլեն...
60
Երբ բարձրանում էր նա` իր բրոնզը երգում էր
Ընկերների ոսկյա երակներում,—
Եվ այդ պահից ահա նա անդադար երգում է,
Տարածվում է երգը հեռու.—
Երգում է բրոնզը 65
Հիմա իր լեռներում,
Երգում է հանքերո՛ւմ,
Գործարաններս՛ւմ,