Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XI


Վանքից դուրս եկա գինով ու լեցուն,
Հավատո՛վ, սիրո՛վ ու հույսով հսկա․
Զոհս թողեցի իմ սեգ Աստծուն —
Հազար երազով նորից տուն եկա:
Երբ վանահոր հետ բաժանվում էի
Նա մեղմ համբուրեց ճակատս ջահել․
— Հավատա, որդի՛, հարսանի՛ք կլինի,
Հարսանի՛ք բերքառա՛տ, աստվածավայել․․․
Չի՛ անցնի, ասաց, մի քանի տարի —
Կօրհնեմ սեղանիդ լիությունն անափ
Եվ դու կխնդաս՝ անսահման բարի՛․․․
Օ, հոգու խնճույք․․․ Օ, երազի՛ ծափ․․․
— Կօրհնեմ Հարսանի՛քդ այնքան սպասած.
Լույսերի՛ Հարսնիք, հույսերի՛ Հարսնիք․․․
Ուխտդ ապարդյուն չի՛ անցնի, ասաց․․․
— Օրհնվա՜ծ լինիս, աոա՛տ Հայրենիք․․․
127—129 Ուղարկել է Մայրս հնձվորներն արդեն
Եվ ինքը մեռել՝ հեգ շեմքիս վրա․․․

Ուղարկել է Մայրս հնձվորներն արդեն:

132 —136
Գիտե՞ս, տրտմության մեջ ավելի խոր
Ուրախություն ու բերկրանք կա հոգու՝
էլ ինչո՞ւ է սիրտս այսքան բախտավոր,
էլ ինչո՞ւ է ցավն այսքան ամոքում․․․

140—141 Հնձվորների սեգ կրծքերը մաքուր․․․

Իսկ ես տրտմորեն սպասում եմ լուռ՝

143 0, անապակ Քույր, о, լուսավոր Քույր․․․
144 հտ

XIII


0, ոսկեգիրկ, արևաշա՛տ Հայրենիք․․․
Ես, Քո որդին, Քո զավակը անառակ —
Պատրաստել եմ խրախճանքի մի ընթրիք՝
Վառելով սերս՝ որպես լուսին ու ճրագ: