Սկսել է գրել 1915 թ․ վերջերին, ավարտել՝ 1916 սկզբին Կարսում։ Աոաջին անգամ տպագրվել է 1916 թ. Թիֆլիսսւմ՝ թվագրված 1915—1916, Տաճկաստան-Պարսկաստան , ռազմաճակատ։
Զետեղվել է ԵԺ II հատորում, ապա Երկերում: Տպագրվում է վերջինից։
ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
I տպ Վերնագրին կից՝ «Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան և սիրասուն Հայրենիքի համար...»
ԵԺ II Վերնագրին կից՝ (Հիշողություններ պատերազմի դաշտից) և ապա՝ «Միհրան Մարգարյան,Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան Սուլգուզի դաշտում 1915 թվի դեկտեմբերի 25-ին»։
I տպ 3
Եվ խնդում էր մեր ճամփորդի հոգին՝
6 Քրոջ պե՛ս սիրուն, մոր պե՛ս գրկաբաց:
10 Իսկ քաղաքն հեռվում մարում էր քիչ-քիչ:
12 Կախարդել էր մեզ ճամփան ամոքիչ:
18 հտ
Արևը արդեն բարձրացել էր վեր,
Երբ վերջին անգամ, վերելքի կեսին,
Տեսանք հեռևում ոսկի գմբեթներ՝
Արևի պես վառ, Արևի պես հին,
Խաչակնքեցինք բաց կրծքերը մեր
Եվ նորից խնդաց մեր ջահել հոգին:
26-27
Անցնում էինք մենք-կայ՜տառ ու ջահել։
Մեր հոգին ուներ արծիվների՜ թև։ 32-33
Վրաններն արդեն զարնված էին,
Երբ նույնպես ուրախ, նույնպես անվտանգ, 37
Լուսինկան արդեն բարձրացել էր վեր 39
Հագեցած մտանք վրանները մեր, 44-46
Բայց հետո հանկարծ բացվեց մեզ համար
Մի ավե՛ր ուղի, ուր մի դարավոր