Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2


Գիշերը գնաց, բայց երկա՜ր, երկա՜ր
Իմ սրտի վրա ծանր, որպես քար,
Մի թախիծ մնաց երազից էն մութ-
Մի ճնշող թախիծ, ծանր մի խորհուրդ։
15 Ու մաշում է ինձ թախիծը հիմա.
Մութ, խորհրդավոր, սառը, որպես մահ
Գիշեր ու ցերեկ նվում է կարծես —
Եվ խելքս արդեն կորցրել եմ ես։
Շրջում եմ մենակ օրերիս միգում,
20 Մխում է ցավը իմ հոգնած հոգում
Եվ չեն ամոքում էլ հույսերը սին...
— Բայց ես մոռացա երազիս մասին։


3

Բնել էի խոր։ Աչքերիս առաջ
Փռվել էր մի մութ, անթափանց մշուշ։
25 Կուրծքս բարձրանում ու իջնում էր ցած՝
Զգում էի, որ քնել եմ անուշ։
Բնել էի խոր։ Եվ ահա հանկարծ
Թվաց ինձ, որ ես բարձրանում եմ վեր։
Սիրտս մի մթին տագնապով զնգաց
20 Ու սուր կարոտով սկսեց ցավել։
նախ թվում էր ինձ, որ թռչում եմ ես,
Բայց տեսա հետո, որ վերը, օդում,
Կախվել է հոգիս, որպես աչք հրկեզ
Ու վարը իշխող խավարն է դիտում։
25 Ու սո՜ւր հաճույքից ճչում էի ես,
Բայց խորթ էր ձայնս՝ մի կարկառ հնչյուն։
Զգում էի լոկ, որ երկնի միջում
Կախված է հոգիս, որպես աչք հրկեզ։ —