Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու գնում էին նրանք անձնվեր,—
Ունեի՞ն կարծես քաջության թևեր...
430 Նույնիսկ գիշերի միգում անթափանց
Ես տեսնում էի թևերը նրանց,
Որ տանում էին թափոթե անվեհեր—
Աստվածաընծա, սրբազա՜ն թևեր։
Խավար գիշերի գրկում ահավոր
435 Քայլում էր նրանց խումբը թևավոր,
Գնում էր դեպի երկիրը հրի—
Մի խումբ էր կարծես հրեշտակների...

14


Եվ ահա նրանց աչքերի առաջ
Հեռուն, մշուշում բռնկվեց հանկարծ
440 Վառ, արնանման կրակի մի դեզ.
Մի հսկայական լեզու էր ասես—
Ու մութ գիշերի ընդերքն էր լիզում
Այդ հսկայական, այդ կարմիր լեզուն։
Ու ալքերն հառած լեզվին հրածին
445 Նրանք քարացան — ու սուր զգացին
Վառվող դիերի բույրը ահավոր...
Լսեցին նրանք կանչեր հեռավոր,
ճիչեր տխրաձայն ու աղեկտուր,
Որ կանչում էին ու տանջում իզուր...
450 Եվ ահա, հրե այն լեզվի նման,
Բռնկվեց նրանց սրտում անձնվեր
Ազնիվ վրեժի ու ատելության
Թույնը սրբազան ու աշխարհավեր։
Եվ այն է՝ նրանք ուզում էին որ
455 Անցնեն անիծված սահմանն ահավոր
Եվ նետեն իրենց հրդեհը անանց —