15
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան
Երանգների պես իրիկվա երազի։
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,—
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ առօրյան 20
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում.
II
Կա հոգեկան անհունության մի վայրկյան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
Ու դառնում են ուղևորները ճամփից։ 25
Դուռս բաց է, դուռս բաց է ձեզ համար
Օ՜, հեռավոր բարեկամներ ու քույրեր.
Սիրտս վառել է կրակները անմար՝
Հին երազներն ու կարոտները հրե։
Սիրտս վաղո՜ւց ձեր գալուն էր սպասում, 30
Հավատում էր կարոտակեզ որ կգաք,
Ու կլինի հանդիպումի երազում
Քաղցր Ժպիտ ու խնդություն ու կրակ։
Ա՜խ, ես գիտեմ, որ դուք կգաք խնդագին,
Լո՜ւյս կվառեք մառախուղում ու մուժում— 35
Ու մի անմար կարոտանքով կրկնակի
ճամփա կընկնենք իրիկնային մշուշում.․․
III
O՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.—
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս 40
Դու գգվանքներ ու գրկանքներ սիրասուն։