Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

III


Արևի տակ իրիկնային, իրիկնային հրով վառված՝
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները

խելագարված։

Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու

ու մոտ՝

Եկել էին նրանք նորից՝ հուսավառված ու կրակոտ։
25 Ով քաղաքից էր հեռացել — նա թողել էր

մշուշը ծեր,—

Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր

դարձել։

Ով եկել էր գյուղից հեռու— նա թողել էր

հողը խոնավ,

Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ։
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
30 Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր

դարձել։

Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր

անորոշ՝

Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես

կարմիր դրոշ։—

Ով եկել էր, թողած հեռուն անծայրածիր մութը

գյուղի

Բերել էր իր մկաններում բեղմնավորված ուժը հողի։
35 Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես

գերի—

Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը

ստեպների․․․

Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին

կյանքը էլ՝

Անծիր դաշտում այդ հավաքված՝ նրանք կռվի

էին ելել։