Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու առավոտ դուրս գան նորից ու քաղաքի

վրա գնան

,

Աչքերն հառած- թանձր մութին, սրտատրոփ,

անապաքեն

`

Սպասում են աrավոտին, որ կոիվր շարունակեն։ 145

Մի քիչ առաջ, արյնաքամ, երբ դեռ դաշտում
կռվում էին

Մո՜տ էր թվում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին, Եկան իրենք, կռվով, երգով գրավեցին կայանը մեծ Իսկ թշնամին փախուստ տվեց ու քաղաքում պատսպարվեր Սպասում են իրենք հիմա, որ մինչև չոլյս

հանգստանան

150 Ու առավոտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան Ու մթի մեջ հազարամյա, գիշերի մեջ խորը, անհուն Խռնվել են նրանք ահա երկաթուղու կայարանում։ Դաշտն է դեմը, խավարամութ ձգված է նա։ Չկա մի ձայն, չկա քամի, մութ է հիմա։ 155 Դաշտն է դեմը' անծիր, անծայր մի զանգված խավարամութ Ուր նստել է անաչք, անլույս խորհրդավոր -

կասկածը մութ

Շնթռկել է որպես մի շուն, ու խավարն է '

հսկում հիմի

Շնթռկել է թանձր մուժում, որպես սձտես

մի թշնամի

: