Բերե՛լ եմ կարմիր սիրտը Նայի՚րի
Ձեր կարմիր հրին — կարմիր ողջակեզ.
Եվ ասում եմ ես 50
Ժողովուրդներին բոլո՜ր կողմերի,
Բոլո՜ր կողմերում տառապող մարդուն,
— Լսեք՜, հե՜յ, լսե՜ք,—
Բոլոր կողմերում տառապող մարդիկ,
Բանվորներ արի — բոլոր կողմերի, 55
Եվ գյուղացիներ, զինվորներ բոլոր
Ռազմադաշտերից տուն դարձող արդեն.—
Լսե՛ք, հե՜յ, լսե՛ք.
Դուք, որ հաղթակամ
Ելե՜լ եք արդեն ու կռվով ըմբոստ, 60
Շաչող, շառաչող օրերի միջով
Գնում եք դեպի Կարմիր Ապագան —
Լսե՜ք, հե՜յ, լսե՜ք, իմ ողջույնը սեգ
Ու եղբայրական...
Նայիրի երկրից — իմ ողջույնը ձեզ. 65
Ձեր կարմիր հրին — Նայիրի կարմիր
Սիրտը — ողջակեզ։
Ո՞վ զիտե արդյոք՝
Բերե՞լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու ձեր մեծ ու հզոր երգին 70
Մի երգ — ավելի՛ ըմբոստ ու արի,
Քան իմ երգը մեծ — երգը Նայիրի...
Ո՞վ գիտե արդյոք՝
Բերե՜լ է մեկը այսօր աշխարհում
Խառնելու հզոր, բոսոր ձեր սրտին 75
Մի սիրտ-ավելի՛ ըմբոստ ու արի,
Քան իմ սիրտը թեժ — սիրտը Նայիրի։