Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա եղել է —
50 Դուքան,
Ցուցանակ.
Նա կքել է կոպեկի ներքո։
Որպեսզի ձեր գանգը չշոգի,
Որպեսզի ձեր սիրտը հովանա —
55 Դուք
Ծածկե՛լ եք արևը ձեր ծեր
Ձեռքով.․․

Վա՜յ
Ձեզ,
60 Վա՜յ բոլորիդ.․.
Ձեզ, որ գուրգուրում եք ձեր սիրտը սև։
Ինչ շահ ձեր գանգի դհոլին
Երգերից իմ՝ լույս ու լուսե...

Չգիտե՜ ձեր սիրտը սև,
65 Որ աշխարհը կարող է փոխվել
Խնդության խո՜լ ալիքի—
Եթե մի անգամ գեթ լսեք
Այն վերի՜, վերի Ալեքին...