Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չարխ, Սև է, դեղին է, կապույտ, դառնում է ալաճա։
ՂԱՐԱՆ ետ գալիս կանգնում է ժողովրդի առաջ.
ՂԱՐԱ
     Բա՞ս։
    800 Տեսա՞ք սրանց կերած կարագը։
     Ինչքան էլ հաստ մանես սրանց՝
     Կասեն բարակ է։
     Ընչի՞․
     Սրանց կարող է սաստի բալշևիկի ղամչին.
    805 Կամ չէ՝
     Սրանց մեկ—մեկ կանչես,
     Ռեխներին խնչես,
     Ասես՝ տերությունը թան չէ,
     Ամեն ավազակի բան չէ․
    810 Բա՜։
     Սրանց մի մտիկ հաբա —

Ինքը վազում է դուրս։ Դրսից-աղմուկ, տրաք-տրաքոց,
ուռա։ Լքվում են ԶԻՆՎՈՐՆԵՐԸ բեմի ետևի կողմից՝
հայ, վրացի, թուրք,—հոշոտում են իրար։ Ամեն ազգի
զինվորի ետևից գողեգող դրանց մեծերը՝ քշում են
դրանց առաջ, քշում են իրար վրա, սիրտ են տալիս.

     «3աշասըն»
     «Գաումարջոս»
     «Ուռռա»։
    815 — Տո՛ւր։
     — Վո՛ւր։
     — Ջա՛ն։
     — Շե՛նի։
     — Զվենի՛։
    820 «Գաումարջոս Սաքարթվե՛լո»
     «Յաշասըն Ադրբեյջան»
     «Մե՜—ր—հայրե—նի՜ք»․․․