Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քիթը,
Ճակատը։
Միսիս Սնոուդենի աչքերը։
— Կանե՞ս, հոգյակս...
Միստր Սնոուդենի աչքերը,
— Այսօրևեթ։

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ


Անգլիական պարլամենտը։
Ներքևի պալատը։
Վիճակախաղ։
Միստր Սնոուդենը։
Հանում է վիճակը։
Մոտենում է ամբիոնին։
Մտցնում է առաջարկը։

ԱՌԱՋԱՐԿ


Առաջարկում եմ մտցնել կոմունիզմ։
Եթե ոչ— սպառնում է ոջիլը։
Չե՞ք հավատում,—
Վկա է կինս։
Համայնքների պալատը։
Միստր Սնոուդենը։
Հենդերսոնը,
Մակդոնալդը—
Եվ այլն։
Աղմուկ։
Իրարանցում։
Հարայհրոց։
Շփոթ։
Անգլիական դալոյ։