Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զոր—գիշեր թռվռում է։
Պարում է։
Սիրում է, մասնավորապես, ամերիկական

պարեր։

65 Մասնավորապես— ուանստեպ կամ տանգո։
Պարում է, բառացի, ամեն վայրկյան ու ժամ․․․
Պարում է ամեն տեղ։
Իր համար— թե խրճիթ,
Խտրություն չգիտե։
70 Թե սալոն,
Թե Բեռլինի բիրժա։

Մոտենում եք.
Կարծում եք միտինգ է։
Բայց չէ՛։
75 էլի նա՛ է՛։
Ֆրեյլինը։
Ինքը զարնում է թևին,
Մարդիկ— ետևից։
Ֆրեյլինի հմայքին ենթակա՝
80 Բարձրանում են պատով.
Ուզում են նվաճեն երկինքը։

Անգամ լեգե՛նդ կա.
Ասում են՝
Մի անգամ,
85 Տկլոր,
Ոնց որ Ադամը,
Վազել է Ֆրեյլինի ետևից—
Ինքը Հիլֆերդինգը...

Եվ նա՛ էլ,
90 էդ փառքը,
Պարծանքը,