Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդ պայծառ ակնածանքը սոցիալ—

դեմոկրատական Բեռլինի-

Երևակայո՞ւմ եք՝
Չի
95 Կարողացել
Բռնի —
  Էդ—
     Լիրբ —
         Ֆրեյլինին...
100 Բայց էդ չէ էականը։
Էականն հետևյալն է։
Այն է.
Երևակայո՞ւմ եք․
Չնայած սոցիալ—դեմոկրատական

սիրո էդ անչափ չափերին—

105 Ասում են—
Էդ
Բեռլինյան Ֆրեյլինը—
Սիրում է ․․․հասարակ շիբերի։
Մեկ էլ
110 (Ասում են)
Օվկիանոսի վրով
Հյուր է գալիս նրան—
Իր
Պառավ
115 Ամերիկական քեռին․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ . . .

Դոյչլանդի հաջորդ պարծանքը—
Դոյչլանդի պրեզիդենտն է։
Էբերտը։