Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՐԻՆԳԸ



Սրինգը,
Սույր ու ծեր,
Անցնում էր փողոցով։
Սրինգը երգ էր գուցե.
5 Ելնում էր դեպի վեր,
Իջնում էր կոր գծով։

Իջնում էր —
Ետ էր դառնում.
Հասնում էր աստղերի ծերին
10 Ու նորից, որպես վաշխառու,
Աշխարհում փնտրում էր — ի՞նչ...

Աստաֆյանի միջով
Անցնում էր երգը սրինգի,
Ծեծում էր դռները չոր։
15 Դռների ետևում
Մարդին
Ուզում էին «Ռանգի»,
Ուզում էին — «Տասչորս»։

Մնում էր —
20 Դռների առաջ։