Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
XV
Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես.
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում,ինքդ քեզ կրկի՛ն
ընդունում ես —
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է
անհատնում այս տունը —
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ մշտապես
խնդո՛ւն է։
|
|
XVI
Թե կտոր տեսնես մի ամպի — ասա՝ սա ուրի՞շ է
արդեն,
Թե նստես, թե իջնես թամբից — ասա՝ սա ուրի՜շ
է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի ,
Թո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
|
|
XVII
Նա գնաց ու կրկին եկավ — երեկվա իմ սիրած
սիրեկանը,
Բայց տեսա,որ արդեն չկա — երեկվա իմ սիրած
սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս,
նա չէ՛․—
Եկած է — ու կարծես չեկած — երեկվա իմ սիրած
սիրեկանը։
|
|
XVIII
Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՛ն է այն,
բարեկա՛մս.
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՛ն է այն,
Բարեկա՛մս.
|
|