Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նա գնաց— ու կրկին դարձավ․— այդ նա՞ է արդյոք,
թե ուրի՞շը․․․
Դու նրան էլ չե՛ս ճանաչում․․․ քո ներկա՛ն է այն,
բարեկա՛մս։
|
|
XIX
Դու մի օր աչքերդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա
Կգնաս, կանցնես աշխարքից, որ ուրիշը քո տեղ
գոյանա։
— Այն դու՛ ես, իմաստուն, այն դու՛,— բայց արդեն
դարձած մի ուրիշ․
Հաստատեց, ժխտելով, նա քեզ, որ ուրիշը քո տեղ
գոյանա։
|
|
XX
Ինչ թու՜նդ է քո գինին, իմաստու՜ն, նրանից իմ հոգին
հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին
հարբում է.
Խմելու՞ ես, մահո՛վ իմ սերած, խմելու ես դու
է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու․— նրանից իմ հոգին
հարբում է։
|
|
XXI
Դու քսում ես հոնքերիդ սուրմա — դու անհո՛գ ես․
Ինչու՞ է տրտնջում զուր նա — դու անհո՛գ ես․
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ
խնդությունը․
Տու՛ր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու
անհո՛գ ես։
|
|