Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

75 Ու ֆեսը՝ երեկ արդուկած,
Ու մորուքը ներկած, ու ակնոցը—
Ինձ մի քիչ անծանոթ են թեկուզ—
Բայց գիտե՛մ ես այդ թուրք ընկերոջը։

Եվ գիտեմ, որ նա
80 Հիմա—
Արխադաշ Սուբխու ճամփով,
Արխադաշ Սուբխու նման —
        Գնում է Ստամբոլ։

3


Ճեղքում է ծովը ճղփոցով
85 «Բուկովի՛նա» նավը։
Վերևում— երկինքն է։
Դեմը ծով։
Վերևում—ներքևում—խոնավ է։
Ներքևում ջրերը պարող
90 Լեղի են երևի, ոնց որ մաղձը։

Դեմս երկու պարոն
Զրուցում են քաղցր։

— Դուք տեսա՞ք սավետներ...
Եվ դրանք—
        95 Ուզում են աշխարհին տիրեն....
— Է՞ռ—Կա՜—Պե՜․․․
         Ե՜ր-
    րորդ Ի՜ն—տե՜ր—նա՜—ցիո՜—նա՜լ...
— Օ, ոչի՛նչ.
100 Թող քիչ համբերե՜ն...