Տո՛ւր, տրորի։ 120
Դրա քունքին,
Դրա փորին, —
Տալիս իրար, ո՜նց են տալիս —
Բռունցքներ են գնում — գալիս...
17
Շուրջը նրանց — 125
Աղմուկ ու լաց,
Ողջը թափած,
Իրար անցած,
Ծեծ ու կռիվ,
Ճիչ ու կական — 130
Չես հասկանում էլ ո՛չ մի բան.
Ամեն մեկը, սակայն, իրա
Ուժն է գովում —
Ամեն մեկի քիթը թեկուզ
Փշրվում է, արյունոտվում։
18
135
Իսկ երբ արդեն
Չափից անցան,
Բոլորն էլ լավ
Ծեծ ստացան,
Բոլորի էլ 140
Քթին, դնչին
Կապտած տեղեր
Երևացին —
Քիչ էր մնում մեկը մեռնի —
Հնչեց հանկարծ 145
Ոտնաձայնը
«Կոմինտերնի».․․