Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ տե՛սնում է նա երկիրն հայրենի, իր կյանքը

ազատ,

Տե՛սնում է նրանց, որ թողե՛ց մի օր ռազմի

գնալիս։

15 Տեսնում է հորը՝ դողդոջ ձեռքերը դեպ իրեն

պարզած

Կանչում է իրեն ձայնով մտերիմ, տխուր,

անձկալի...

Տեսնում է սիրած երեխաներին, փոքրերին

պաշտած․

Բոլորն էլ իրա դարձին են նայում, ավարին,

փառքին...

Բայց իզուր ահա որպես մի ստրուկ, մի գազան

սաստած,

20 Մեռնում է նա լուռ, ամբոխին ի տես, շվայտ

հաճույքի

Առարկա դարձած մի վայրկենական...
Մնա՛ս բարով, Հռո՛մ, մնա՛ս բարով երկիր

իմ հայրենական․․․