Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ոչ երեկ
20 Այսպիսի Արևելք
Չի՛ լինելու,
Չկա։
Արևելք —
Մերկ,
25 Քաղցած գերիների
Դու սովամահ եզերք։
Արևելքցուց բացի բոլորին
Բաժին դարձած աշխարհ,
Ուր սովը մեռնում է սովից,
30 Մինչև կոկորդ հացով լեցուն ամբար —
Եվրոպայի ամբարը։ —
Ասիա՛,
Ամերիկյան դերդնսուտների սյուներից
Չինացիները քո
35 Դեղին մոմերի նման
Երկար մազերից իրենց
Կախված են խեղդամահ։
Հիմալայի է՛ն բարձր,
է՛ն ցից,
40 է՛ն ձյունոտ գագաթին
Բրիտանական սպաները նվագում են ջազբանդ.
Իրենց սևեղունգ ոտներն են սուզում
Փայլուն, սպիտակատամ դիակներով լեցուն
Գանգեսում։
45 Անատո՛լիա, դու ծայրեծայր
Ամստրոնգի շաչուն ռումբերին
Հրապարակ դարձար։
Ասիայի կոկորդը լցվեց։
Արևելքը
50 էլ չի՛ կարող տանել։