Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևելքը զզվեց։
Թե ձեզանից մեկը
Անգամ հարություն տալ ուզի
Մեր սովամահ եզին —
55 Եթե բուրժույ է նա
Թող մեր աչքից կորչի․
Անգամ դո՛ւ,
Դո՛ւ
Պյեր Լոթի։—
60 Մեր դեղին մաշկի վրայով
Մարմնից — մարմին անցնող
Ոջիլն անոթի
Մեր սրտին ավելի՛ է մոտիկ,
Քան դու, ֆրանսիական սպա՛,
65 Պյեր Լոթի։
Դո՛ւ, ֆրանսիական սպա՛,
Այս խաղող աչքերով աղջկան
Ազիադեին
Պոռնիկից շո՜ւտ մոռացար, Պյեր Լոթի։
70 Ձեր ձեռքով սրտում մեր տնկած
Ազիադեի շիրմաքարը
Մի փայտյա նշանի նման
Կապեցիր թնդանոթի։
Չիմացողները թող իմանա՛ն․
75 Դու ոչի՛նչ ես — շառլատանից բացի։
Ֆրանսիական փտած ապրանքները
Հարյուրին հի՛նգ հարյուր օգուտով

Արևելքին ծախող

Պյե՜ր Լոթի։
Ի՜նչ խոզուկ բուրժույն ես եղել, գիտե՞ս...
80 Հավատայի եթե
Հոգուն՝ նյութից բացի —