Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա արևը հուրհուրան
55 Դաշտով գալիս,
Քայլում է...
Ուզում եմ
Վախս
Թաքցընեմ,
60 Գնում եմ ես ետ—ետ,
Բայց պարտիզում է նա հրեն,
Գալիս է
Նա
Արդեն։
65 Մտնում է դուռ ու պատուհան,
Թափվում է ներս —
Անհասը․ —
Մտավ —
Եվ շունչ առավ մի պահ,
70 Հետո հնչեց իր բասը.—
« — Քշում եմ
Ետ
Շողերըս
Ես այս անգամ թեպետ —
75 Սակայն
Դու ինձ
Կանչել ես․—
Պոե՛տ,
Դե թեյը բե՛ր․․․»։
80 Եվ,
Քրտինքի մեջ լողալով,—
Օ, շոգն հոգիս վառել էր,—
Ես,
Ինքնաեռը ցույց տալով,
85 Ասի՝