Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«— Նստի՛ր, արև՛ըս․․․»։
Ո՞ր սատանան էր՝ ինձ դրդեց․
Որ ես
Կանչեմ նրան,—
90 Բայց, քաշվելով, ես նստեցի,
Որ չխնդա վրաս։
Ու լուսավոր մի պարզություն
Հորդում է նա —
Եվ վախըս
95 Ես մոռանալով
Նրա հետ
Խոսում եմ —
Եվ
Ուրա՛խ եմ։
100 Խոսում եմ
Ես
Դեսից—դենից,
Ասում եմ․
«— Շատ է գործս»։
105 Իսկ նա ասում է,
«— Պա՛րզ նայիր
Կյանքին —
Դեռ դու անփո՛րձ ես։ —
Կարծում ես
110 Հե՞շտ է
Արևել․
Հապա գնա՛,
Փորձի՛․
Բայց դե —
110 Ես պե՛տք է արևեմ,
Ես չե՛մ փախչում գործից․․․»։
Այսպես