Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա կարող է մատնել նրանց հողմին հրե,
20 Թե օգտակար լինի հաշիվներին դա իր։

Պատերազմներ, արյուն, մոլեգնություն ու ոխ,
Որոնց միակ արքան — ինքը — կրծում է հար
Պաղ թվերի անկիրք ատամներով — հազար
Հանգույցներ ու հարցեր՝ արյունոտ ու այրող։

25 Եվ նա գիտե, որ հին թիկնաթոռում բազմած,
Իր մատյանում երբ նա խծբծում է դողդոջ —
Իր քաղքենի ոգուն կապում է կյանքը ողջ,
Ուր տիրում է թախիծ ու սպիտակ սարսափ։
Օ, ոսկի՜ն, իր ոսկի՜ն, որ ցանում է հեռու,
30 Բազմապատկում այնտեղ — մոլի քաղաքներում,
Այնտեղ — խրճիթներում ու խուցերում տխուր,
Ու լույսերում, օդում, ամենո՛ւր։

Իր թևավոր ոսկի՜ն, հեռուներով հարբած,
Իր սավառնող ոսկի՜ն, իր գիշատիչ ոսկի՜ն,
35 Ոսկի՜ն՝ շնչող ու վառ,—
Ոսկի՜ն։
Իր ոսկի՜ն, որով փայլում են բորբ ամեն

քամի ու հով,

Իր ոսկին, որ հողն է ծծում
Թշվառության անթիվ շրթունքներով։
40 Իր ոսկի՜ն' հուրհրատող, իր ոսկի՜ն խորամանկ,

խաբող առա՛նց խոսքի

Հույսի ու արևի բեկոր — իր ոսկի՜ն։
Նա չգիտե ինքն էլ, թե ինքն ի՞նչի է տեր,
Բայց իր դիզած ոսկին ավելի է եթե,
Քան բուրգերը հսկա, աշտարակները ցից —