Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

45 Նա սիրում է խորհել, պաղարյուն ու հանգիստ,
Խորը, զգաստ սիրով,
Որ ինքն ունի արդեն, որպես բարիք ու գանձ —
Իսկական ակն հողի՝ զրնգան ու զնգան։

Ամբոխն ատում է իրեն, բայց պատկանում է

նրան․

50 Նախանձում են բոլորն էլ․ ոսկին պսա՛կն է նրա։
Ցանկությունը երկրային, հրդեհումը նրա կեզ
Լափում է սիրտը նրանց, ինչպես իր սիրտը

լափեց։

Ինքը — նա՛ է, որ տալիս է ուզածին
Դյութիչ վաստակը հացի։
55 Ի՞նչ հոգ, որ նա կեղեքում է բոլորին․ —
Ով իր դռնից հեռացավ — նա դառնալու է նորից։
Որպես հսկա ջրապտույտ, որպես հորձանք,
Թավալվում է ուժը նրա ահեղաձայն.
Փրփրում է, եռում ու քաշում է իր մեջ
60 Տերևներ ու ճյուղեր և քարեր ու սերմեր,—
Կարողություն, հասույթ, տնտեսություն ու կայք
Եվ կոպեկնե՛րն անգամ,
Որ խուղերի մթում, գիշերն ամեն ծառա
Համարում է ծածուկ իր ճրագի առաջ։

65 Այսպես ահա, հսկա իր դեզերով փողի
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա տիրում է բոլո՛ր արքաների վրա
Ու վճըռում բախտը ծովերի ու հողի։