Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միթե սա՞ է երկիրը Նայիրի,
Միթե սա է, սի՛րտ իմ հիմար։
45 Միթե չի՞ զգում օրերի
Բոցակեզ շունչը նա հիմա։

Միթե չի՞ զգացել նա դեռ,
Որ արդեն մի հաղթ Մեքենա
Ցնցում է ձեռքով երկաթե
50 Այս խուղերը խանդով մի անահ։

Ցնցում է ձեռքով անշեղ —
Եվ տիղմի նման անտեղի
Կորչում են կառուցման փոշում
Ալեքն ու իր զուռնան դեղին...

IV


55 էլ ինչո՞ւ, ինչո՞ւ է նա փչում.
Կուրացած՝ չգիտե՞ միթե նա,
Որ գալիք հողմերի բոցում
Հաղթելու է ջերմ Մեքենան։

Չգիտե՞, որ վաղը կրքի
60 Ու մահվան երգի փոխարեն
Պիտի թեժ երկաթը երգի
Դաշտերում այս խուլ, մոխիրե...

Ու զուռնի փոխարեն— շոգին,
Պիտի տաք գոլորշի՛ն ուռչի,
65 Եվ նրա էլե՛կտրա-հոգին՝
Պիտի տոթ զնգա ու թռչի։

Պիտի գա՛, պիտի գա՛, պիտի գա՛
Երկաթի հզո՜ր զնգոցով —