Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ս. ՏՐԵՏՅԱԿՈՎ

ՄՌՆՉԱ ՉԻՆԱՍՏԱՆ



ԳԻՏԵՄ
   Օրը կգա։
   Կգա վաղ թե ուշ։
   Դուրս կհորդի
   Ոխը իր մորթուց։
  5 Ա՛լ արև ոնց որ՝ կտա՛ աչքերին։
   Էդ ժամին ո՞վ կքնի...
   Ո՛չ մի սվին,
   Ո՛չ մի մետաղ էլ
   Չի փրկի
  10 Կրկին
   Եվրոպական թաղը։
   Ինչ որ արել եք,
   Թե չոր, թե թաց —
   Սեր կաշու քաշով
  15 Գինը կտաք։
   Եվ էնտեղ, ուր զնգում էր «Սի՛լվան» ձեր,
   Եվ շրշում էր շոգ ֆոկստրոտը —
   Կո՛ւլին կգա,
   Կո՛ւլին կառևանգե...
  20 Կպատռե բռունցքով ձեր ծնոտը...