Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսքյանդար — Այդպես է անվանվել Ալեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 356—323) նախապես արաբերենով և ապա մուսուլմանական աշխարհում։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈԻՆՆԵՐ

XXX մտկչ 3 Դու գիտե՛ս շարժումն ու ընթացքը գիտես՝

չլիներ թե ընթացքը —

XXXIII Մտկչ 2 Երկնային ձեռքով մի տրված — անխա՛խտ են

կարծել այս տունը․

         3—4 Ետևի դռներից մենք մտանք ջարդելով հիմերն

ու սյուները.

         Եվ գիտենք, որ ձեռքով ձեր շինած մի զնդա՛ն է

անձև այս տունը։

XLII Մտկչ 1—2 Նա կուզեր գտնել մի կշիռ—ու չափել

նրանով ամբողջը․

Անփոփոխ, անխախտ մի հաշիվ — ու չափել

նրանով ամբողջը․

4 Բայց ․․.գտնում է մի գինու շիշ — ու չափում

նրանով ամբողջը։


ԽԱՌՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՔՈւ (էջ 225)

Գրել է 1922 թ. մայիսի 18-ին Բաքվում։ Տպագրվել է նույն թվին ԿԱստ № 116, տպագրվում է նույնից

ԸՆԿԵՐ ԳՑՈԻՂԱՅԻ

(էջ 225)

Գրել է 1922 թ. օգոստոսի 7—ին Երևանում․ տպագրվել է հաջորդ օրը՝ ԽՀ № 176 ԽՀ—ի այդ համարը նվիրված էր պարենտուրքի շաբաթին Երևանում և գավառում։ Տպագրվում է նույնից։ Աբլիգաց — Ժարգոն է՝ փոխառության տոմս։