Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՐԱԺԵՇՏԻ ՊՈԵԶ

(էջ 227)

Գրել է 1922 թ. օգոստոսի, հավանաբար 10-ին, Երևանում։ Տպագրվել է նույն թվին ԽՀ № 181, որտեղ սխալմամբ բանաստեղծությանը թվագրված է 18 օգոստոսի <1> 922, Երևան։ Տպագրվում է նույնից։

Բանաստեղծությոմէը երկու մասից է. երկրորդ մասը պատկանում է Գ. Աբովի գրչին։

ԾՈՎԱՓԻՆ

(էջ 230)

Գրել է 1924 թ. նոյեմբերի 20—ին Բաթումում, արտասահմանյան ճանապարհորդության մեկնելու նախօրյակին։ Տպագրվել է նույն թվին ԽՀ № 273. տպագրվում է նույնից։

Արմեյցին — Բանակային՝ ռուսերենով։
Ֆորելը — Իշխան ձուկն է՝ ռուսերենով։

ԴԵՊԻ ՍՏԱՄԲՈԼ

(էջ 235)

Գրել է 1924 թ. նոյեմբերի 21—22-ին Բաթումից—Կոստանդնուպոլիս
ճանապարհին։ Տպագրվել է Նք 1926 թ. գիրք II տպագրվում
է նույնից։
Սինյոր — Պարոնն է՝ իտալերենով։
Մուսյո — Պարոնն է՝ ֆրանսերենով։
Արխադաշ Սութխու ճանապարհով — Խոսքը վերաբերում է
Թուրքիայի բանվորական շարժման ականավոր գործիչ Մուստաֆա
Սուրխիին (1883—1921)։

ԲԵԼԳԻԱ—ԼԻԵԺ

(էջ 241)

Գրել է 1925 թ․, հավանաբար, մարտի վերջին Փարիզից—Բեռլին ճանապարհին։ Տպագրվել է ԽՀ—ի երկշաբաթյա հավելվածում՝ 1926 թ. № 1. տպագրվում է նույնից։ Լիեժը — Քաղաք ու ամրոց է Բելգիայում։