Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(էջ 243)

«Հեքիաթ կոմինտերնի մասին» — Սովետական բանաստեղծ Նիկոլայ Ագնիվցևի (1888—1928) մանկական այս պոեմը Չ-ը թարգմանել է 1999 թ․— հրատարակվել է նույն թվականին առանձին գրքույկով (Հայպետհրատ, Երևանի)։ Տպագրվում է նույնից։

«Լենա» — Սովետական բանաստեղծ Դեմյան Բեդնու (1883—1945) բանաստեղծությունը Չ-ի թարգմանությամբ Տպագրվել է 1929 թ. ՆՌԳ պրակ Գ: Զետեղվել է Երկերում, որտեղ թվագրված է 1925. տպագրվում է վերջինից։

«Անտառը կտրում են» — Ռուս գրող Գլաֆիրա Ագոլֆովնա Գալինայի (1878—1920) բանաստեղծությունը Չ—ի թարգմանությամբ տպագրվել է 1929 թ. ՆՌԳ պրակ Գ: Զետեղվել է Երկերում՝ թվագրված 1925. տպագրվում է վերջինից։

«Ընկերները» — Սովետական բանաստեղծ Սերգեյ Եսենինի (1895—1925) «Ընկերը» Չ—ը փոխադրել է 1922 թ․, տպագրվել է նույն թվին՝ ՊԿ № 1․ զետեղվել է Երկերում. տպագրվում է վերջինից։

«Քառասունք» — Թարգմանությունը X. X․ ստորագրությամբ տպագրվել է ՆՔ 1926 թ. գիրը I. Չ—ի գրական և անձնական բարեկամ Մկրտիչ Արմենի (ծնվ. 1906) վկայությամբ թարգմանությունը կատարել են Չ—ը և ինքը Եսենինի ինքնասպանությունից (1925 դեկտ, 28) անմիջապես հետո։ Տպագրվում է ՆՔ—ից։

«Մեռնող գլադիատորը» — Ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի (1814 —1841) բանաստեղծության Չ—ը թարգմանել է 1922 թ․, տպագրվել է նույն թվին ԿԱր (6—րդ տարի)․ տպագրվում է նույնից։

«Փոթորի՛կ, իմ ընկե՛ր» — Գերմանական բանվորական շարժման ականավոր գործիչ Կարլ Լիրկնեխսի (1871—1919) բանաստեղծությունը Չ—ը թարգմանել է 1929 թ.. տպագրվել է նույն թվին Ավ № 12։ Տպագրվում է նույնից։

«Երգ» — Ռուս բանաստեղծ Նիկոլայ Կլյուևի (1887—1927) բանաստեղծությունը Չ—ի թարգմանությամբ տպագրվել է 1929 թ. ՆՌԳ պրակ Գ: Զետեղվել է Երկերում՝ թվագրված 1925. տպագրվում է վերջինից։