Էս խոսքերի վրա՝ չարչին, վարժապետը, ադվակատը,
կնյազը, աղամելիքը հավաքվում են էլի։ Խառնվում են
իրար, աղմուկ, հարայ-հրոց, ուռա։
№ 5 այսինքը ԲԱԼՇԵՎԻԿ 260
Տավարիշչի՜։
Սու՛տ է․
Թե որ թողնենք՝ սրանք մեզ հենց հում-հում
կուտեն:
Էստեղ ԴԱՇՆԱԿԸ
Հայրենակիցնե՛ր։
Սու՛տ է։ 265
Առաջ դեռ հալա թուրքին քշենք Իզմիր—
Հետո,
Կամաց-կամաց,
Թե կուզեք— կհասնենք սոցիալիզմի։
Էստեղ դրսից աղմուկ։ Գալիս է զինվորի ձենը՝ զիլ, ոնց,
որ ձեն քամու։
Տավարիշչի՛։ 270
էլ չե՛մ ուզում կռվեմ։
Դալո՜յ— դալո՜յ— դալո՜յ։