Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուքանչին` մե խոսքով մենշևիկը, դաշնակը,
մուսավաթը նրանք քշում են բեմից։

ԿՆՅԱԶ ինքը հաստ ու կոլոտ, բեղերը ցից ու սուր, խոսելիս գինու պես կլկլում է լեզուն։

         Ամխանագեբո՛ մոլլա ու չարչի։
         Տավարիշչի՛։
320 Ռուսը ա՛րարիս — մեռավ։

Բոլորը մեբերան
        Ուռռա՛, ուռռռա , ուռռա՛ա՛ա։

ՄՈԼԼԱ
         Լա-իլ-լահ։

ԿՆՅԱԶ
         Խոսքը ձերն է, ամխանագո՛ մոլլա։

ՄՈԼԼԱ ելնում կանգնում է տակառի վրա։
       Աղալա՛ր։
325 Ուռուսը որ կար—հերն էր մեր մեծ․
        Մեռավ։
        Ժառանգություն թողեց—հողեր, գյուղեր

տեղեր, թոփ, թվանք, զենք։

        Մենք —
        Որդիներն ենք նրա․
330 Եկեք էդ բոլորը կիսենք։

ԴԱՇՆԱԿ գլխի դեռ չի ընկել, խոսելիս մոլլին ասում է ընկեր։
        Ո՞նց թե, ընկե՛ր մոլլա։
ՄՈԼԼԱ
       Դո՛ւ ես ընկե՛ր, հայվա՛ն։