Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ պիտ ասեք հիմի դուք կատարված

փաստին.

       Կուզեք—գնանք նիստի՛։
Բոլորը մեբերան.
       Գնա՛նք, գնա՛նք նիստի։
Ելնում են դուրս։ Չարխը՝ սև, դեղին, ալաճա՝ դառնում
է արագ։ Գալիս է Ղարան։

ՂԱՐԱ գնացողներին.
370 Մի սրա՛նց։
        Սրա՛նց մի մտիկ։
Թռչում նստում է չարխի վրա գոռում է էնտեղից.
        Ընկերնե՛ր։
        Ռուսեթում իշխանությունն անցել է

սավետին։

        Իսկ սրա՞նք—
375 Տեսա՞ք ոնց թխեցին բանվորների քթին։

Թռչում է ցած. ժողովրդին։
        Բա՜ս։
        Սե՛յմ ։
        Հիմի լսե՛ք ասեմ։
        18 թվին
380 Հիշո՞ւմ եք՝ դաշնակը, մենշևիկը,

մուսավաթը

        Կարսը թուրքին տվին —
        Բաթումն էլ ետևից։
Թռչում նստում է տակառին։ Երգում է.
        Ես նստե՜լ եմ բոչկին,
        Բոչկեն կա՜——թու՛մ է։