Այդպես ուրեմն,— նոր, կապույտ շապիկն հագիս,
Ամբողջովին լցված երջանկությամբ այդ իմ` 115
Ես կանգնեցի այն բարձր պատուհանի տակին,
Որ տանտիրոջ տղան նախանձանքից պայթի...
Ախ, որքան էր նա ինձ մեր բազմամարդ բակում
Իր շորերով և իր հիշոցներով խայթել։—
Նա ինձ տեսավ վերից, նայեց մի պահ վրաս, 120
Ասաց— «Մի փոքր կաց»— ու մի վայրկյան կորավ։—
XVI
Ես մնացի ներքևը՝ հպարտությամբ լցված.
Նա երևի գնաց, որ քրոջը կանչե։—
Նայում էի ես ինձ՝ հիացմունքից հուզված,
Երբ վերևից մի ձայն ինձ բարձրաձայն կանչեց։
125
Ես նայեցի վերև... Եվ այդ պահին հանկարծ
Ինչ-որ դեղին հեղուկ մեջքս թրջեց...
Ես հասկացա, բայց ուշ էր. շոշափեցի հագինս—
Ողողված էր, ավա՜ղ... իմ ոսկեզօծ շապիկը։—
XVII
էլ ի՜նչ։— Հարկ կա՞ արդյոք շարունակել 130
Այս պատմությունն իմ ջինջ այգաբացի մասին.—
Հարկավո՞ր է ասել, որ մայրս ինձ թակեց,
Երբ պատմեցի նրան փորձությունը ես իմ.
Հետո մեզ դուրս արին այդ բարեկիրթ բակից,
Երբ փորձեցի` մանուկ ըմբոստությամբ վսեմ` 135
Վրեժխնդիր լինել հարվածներով համառ
Վերից գլխիս թափած այդ բուրմունքի համար