Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՆԱ


Նա ո՛չ պոետ է, ոչ քննադատ,
Ո՛չ վիպագիր է, ո՛չ մտածող,
Բայց ունի գլուխ, ունի ճակատ —
Եվ բավական է ունեցածով։
5 Եվ երազում է նա անընդհատ
Ուղեղով իր ծույլ ու բթացող,
Որ թե՛ պոետ է, թե՛ քննադատ,
Թե՛ վիպագիր է, թե՛ մտածող։
1929