Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻԲ


Գնաց Դավիթը սրտով տրտում,
Գնաց այն Ձենով–Օհանի տուն,
Թակեց, թնդացրեց երդիկ ու դուռ,
«Ո՜վ Օհան»— կանչեց— «Ե՛կ–արի դո՛ւրս,
410 «Առյուծ–Մհերի զենքերը տո՛ւր,
«Որ կռիվ գնամ զենքերով հուր»։
Օհանը, սարսած, ելավ գավիթ.
«Ի՞նչ զենքեր»— ասաց— «Խևո՛ւկ Դավիթ,
«Դու մանուկ էիր մի միամիտ,
415 «Ո՞րտեղից փչեց գլխիդ քամին»։
Դավիթը ասաց.— «Ձենո՛վ–Օհան,
«Մհերը ուներ ոսկե վահան,
«Մհերը ուներ զենքեր հրցայտ,
«Մհերը ուներ նժույգ պայծառ,
420 «Մհերը ուներ և՛ սուր–կայծակ։
«Բե՛ր, հանձնի՛ր զենքեր ու զրահներ,
«Եթե ոչ»— ասաց— «Ուժո՛վ կառնեմ»։
Օհանը, ահով լցված հազար,
Հարցըրեց— «Դավի՛թ, քեզ ո՞վ ասաց»։
425 Դավիթը ասաց.— «Պառավն այն մեր.
«Ե՛լ, Ձենով–Օհան, զենքերը բե՛ր,
«Գնամ, մեն–մենակ կռիվ անեմ,
«Մսրամելիքին Սասնից հանեմ»։

ԻԳ


Տեսավ՝ ճար չկա Օհանը նենգ,
430 Հավաքեց, բերեց զրահ ու զենք,
Բերեց Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգը բերեց նրա պայծառ,