Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ


Կոտորա՛ծ, կոտորա՛ծ, կոտորա՛ծ...
ՍԻԱՄԱՆԹՈ

ՄՈՒՏՔ



Քերթության ոլորապտույտ ճանապարհներով
Անհանգըրվան անցած տարիներ երկարաձիգ,
Սիրտս կիզած բազում արևների հրով,
Խուսափելով ընդմիշտ երգերից դյուրածին,
5 Ահա զգում եմ ինձ կրկի՛ն անօգնական,
Ահավորված, ինչպես բարձր լեռան առջև —
Որի ոլորտներով կրկի՛ն պիտի գնամ,
Եվ չգիտեմ՝ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած

հանգչեմ...

Արդ՝ մանուկ եմ ես նորից, և՛ անուժ, և՛ դողահար,
10 Անհամարձակ, ինչպես աշակերտ, ուժերիս ու գրչիս

անվստահ,—

Լեզվիս վրա կսկիծ, և՛ ջերմություն, և՛ վահր՝
Աչքերս հառել եմ անցյալին՝ ապագայի նժույգը

նստած:—

Ձե՛զ եմ հառել աչքերըս, ո՜վ անցյալի վսեմ

քերթողահայրե՛ր,

Գագաթնե՛ր Մտքի ու Հանճարի և Քերթության

պետե՛ր,—

15 Քե՛զ, անհույզ, մարմարյա Հոմերո՛ս, որ երգել ես

հերոսների մահը,