Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 4 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Կորուստն այս խոր, անվերադարձ։
145 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ինչքա՜ն է այս ամենը բարդ...
Այս ամենի հետ միասին՝
Մարդը էլի՝ մնում է մարդ,
Որ ունի սեր, որ ունի սիրտ։
150 Կարո՞ղ ես դու երգի՛ր նրան՝
Իր հույզերով մեծ ու մանրիկ,—
Բայց այսպիսի երգի համար...
Քնա՛րն է պետք Ալեքսանդրի։

Քնարն է պետք Ալեքսանդրի,
155 Ու քնարի հետ միասին՝
Այդքան անհուն ու ահագին,
Այդքան պայծառ ու վեհ մի սիրտ։—
Իր միտքն է պետք պայծառատես,
Որ օրերի վեճի միջից
160 Հիմնականը մանրից զատե
Եվ կարկաչե ջինջ ու վճիտ։—

Որ առօրյա աղմուկների
Միջից տեսնի օրը գալիք
Եվ չդառնա ոգով գերի
165 Ծնծղաներին աղմկալի,—
Տեսնի՛ ոգով, թե ի՞նչն է, որ
Դառնալու է էգուց անցյալ,
Եվ ի՞նչն է, որ՝ հեռու մի օր՝
Պիտի կանգնի բա՜րձր ու պայծառ...

170 Եվ նա կգա, պոետն այդ մեծ,
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր վեհ, ու բորբ, ու խոր։—
Պղնձաձույլ իր քնարով