Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսօր արդեն ասում ենք մենք— ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նայիրին...»:— Բուռն, ահռելի «ուռա»֊ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն և, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին.— «Թող թույլ տրվի ինձ»— ասաց Մազութի Համոն գրվելով խմբապետին,— «համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի՛ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմադրել թշնամու գնդակին և, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր֊երկա՜ր մինչև հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»:

Հնչեց, թնդաց աղմկալից նայիրյան հիմնը կրկին, հնչեց ազատաձայն։ Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի և Քոռ Արութի, աչքերին երևացին խնդության արցունքներ։ Հետո խմբապետը, երկու֊երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին։ «Բայց, — ասաց խմբապետը վերջում,— եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին— այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը ևս ո՛չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նայիրի...»:

Այսպես խիստ, այսպես տեղի՛ն խոսքերով վերջացրեց իբ պատասխան-ճառը հայտնի խմբապետը և ապա, երբ դադարեց նայիրյան հիմնը և լռեցին կեցցե՛ները— «Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթեյի սուրը» — կարծես